ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Քաղաքային իշխանությունները չեն կարողանում կարգավորել Նուբարաշենի աղբավայրում տիրող իրավիճակը

Քաղաքային իշխանությունները չեն կարողանում կարգավորել Նուբարաշենի աղբավայրում տիրող իրավիճակը
11.10.2025 | 14:50

Եթե չգիտեք՝ ասեմ․ այսօր Երևանի տոնն է։ Բայց իրավիճակի մարազմն այն է, որ քաղաքն իր տոնը սկսում է անտանելի ծխածածկի մեջ։ Ու՞մ են պետք ձեր կազմակերպած տոնն ու համերգայի շոուները:

Արդեն երկրորդ օրն է, ինչ քաղաքային իշխանությունները չեն կարողանում կարգավորել Նուբարաշենի աղբավայրում տիրող իրավիճակը։ Քաղաքը բառացիորեն խեղդվում է ծխի մեջ, որն ուղղակիորեն ազդում է բոլորիս առողջության վրա։

Աղբավայրը շարունակ այրվում է, իսկ ողջ տոքսիկ թույնը դուրս է գալիս մթնոլորտ՝ հասնելով մեր թոքերին։ Միաժամանակ չպետք է մոռանալ, որ աղբավայրի բարեփոխումների համար ահռելի գումարներ են հատկացվել, որոնք այս իշխանությունը բառացիորեն «գցել է ոտքերին»՝ ծրագիրը տապալելով։

Այժմ Ավինյանը հայտարարում է, թե «դիտավորյալ հրդեհ է»։ Այսինքն, եթե նրա խոսքը ճիշտ է, ստացվում է, որ մեր ամբողջ կառավարման համակարգում անընդհատ ինչ-որ մարդիկ դիտավորությամբ վնաս են տալիս երկրին։ Բայց ամեն անգամ մեղավոր են լինում բոլորը՝ բացի իրենցից։ Նշանակում է՝ գոյություն ունեցող բարդակում դուք չեք կարողանում որևէ ոլորտի կառավարում իրականացնել՝ ապիկար եք:

Արդյունքում ունենք փաստ․ դուք չեք կարողանում ո՛չ երկիր կառավարել, ո՛չ բանակ, ո՛չ պատերազմ վարել, ո՛չ բանակցել, ո՛չ էլ մարդկանց համար նվազագույն կենսական պայմաններ ապահովել։

Իսկ ինչո՞վ եք առանձնանում՝ ասեմ․ կարող եք միայն հանձնել, կոշիկ լիզել ու ամորֆ կեցվածքով դատարկամիտ հոխորտալ։ Ձեր իրական դեմքը էսա։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2101

Մեկնաբանություններ